Բավարիայի ֆուտբոլիստը ձերբակալվել է ընտանեկան բռնության մեղադրանքով
Advertisement 1000 x 90

Բավարիայի ֆուտբոլիստը ձերբակալվել է ընտանեկան բռնության մեղադրանքով

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Կինգսլի Կոմանը ձերբակալվել է Ֆրանսիայում,- գրում է «Europe1»-ը:

Ըստ աղբյուրի՝ 21-ամյա կիսապաշտպանը ձերբակալվել է ընտանեկան բռնության մեղադրանքով: Կոմանն իր ընկերուհու հետ հանդիպել է շաբաթ և երկուշաբթի օրերին, երկու անգամ կողմերի միջև վեճ է ծագել գումարի պատճառով:

Երկուշաբթի օրը ֆուտբոլիստի ընկերուհին դիմել է ոստիկանություն և ցուցմունք տվել:

Ֆուտբոլիստը ձերբակալման ընթացքում ընդունել է իր մեղքը: Կոմանի գործով լսումները կկայանան սեպտեմբերին:

armsport.am