Արտակ Գրիգորյանն ամենայն հավանականությամբ կոտրել է քիթը
Advertisement 1000 x 90

Արտակ Գրիգորյանն ամենայն հավանականությամբ կոտրել է քիթը

Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի Ալաշկերտի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանն, ամենայն հավանականությամբ, կոտրել է քիթը Սանտա-Կոլոմայի հետ խաղում:

Ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին տուրի՝ Սանտա-Կոլոմայի հետ խաղում փոխարինման մտավ 54-րդ րոպեին, և արդեն 60-րդ րոպեին մրցակցի հետ բախման արդյունքում վնասվածք ստացավ և փոխարինվեց:

Գրիգորյանը շտապ-օգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց: Ալաշկերտի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հետխաղյա ասուլիսի ընթացքում հայտնեց, որ կոտրվածքի պատճառով ֆուտբոլիտը չի կարողանա մասնակցել պատասխան խաղին:

Խաշմանյանը նաև խոսեց Գրիգորյանի փորձաշրջանի մասին՝ հայտնելով, որ որոշակի խնդիրների պատճառով Գրիգորյանն այսօր գիշեր վերադարձել է Հայաստան և հայտնել, որ պատրաստ է մասնակցել Սանտա-Կոլոմայի հետ ամբողջ հանդիպմանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Արտակ Գրիգորյանը փորձաշրջան էր անցնում ԲՄԱ-Խաբարովսկում և նաև հասցրել էր ստուգողական հանդիպման մասնակցել ռուսական թիմի կազմում:

armsport.am