Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հուլիսի 15-ին համերգ կունենա Լիբանանում: Այս մասին հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները:
93-ամյա երաժիշտը չի ցանկանում հրաժեշտ տալ բեմին. 2017 թվականի դեկտեմբերի 13-ին նա պատրաստվում է համերգով հանդես գալ Փարիզի AccorHotels արենայում:
Հայտնի է դարձել, որ Ազնավուրը 2018 թվականին աստղի կարժանանա Հոլիվուդի Փառքի ծառուղում: