Մեզնից յուրաքանչյուրը կյանքում բախվում է իրավիճակի հետ, երբ անհրաժեշտ է զիջման գնալ։ Marketium.ru կայքը գրում է, որ կան բաներ, որոնք մենք երբեք պատրաստ չենք անել ոչ մի դեպքում։ Այս աստղագուշակը կօգնի ձեզ իմանալ, թե ինչ չեն անի կենդանակերպի նշանների ներկայացուցիչները։
Խոյ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ի ծնե լիդերներ են։ Նրանք անում են այն, ինչ ցանկանում են, և անձամբ են վերահսկում իրավիճակը։ Նրանք երբեք թույլտվություն չեն խնդրի ինչ-որ բան անելու համար։
Ցուլ
Սկզբունքային են և պատասխանատու։ Չեն կարող համակերպվել նրանց հետ, ովքեր նախ՝ անում են, հետո՝ թույլտվություն խնդրում։ Երբեք չեն անի որևէ բան, որ կվնասի իրենց շահերին, նույնիսկ, եթե դրանից կախված է շրջապատի հարմարավետությունը։
Երկվորյակներ
Համոզված են, որ իրենց շրջապատում են «միայն հիմարներ», որոնք առաջադրում են անիրականանալի և անտանելի պահանջներ։ Այդ պատճառով այդ մարդիկ չեն աշխատի, եթե հնարավոր է խուսափել դրանից։
Խեցգետին
Շատ նվիրված են իրենց հարազատներին և մտերիմներին։ Այդ պատճառով էլ վերջին բանը, որ կարելի է սպասել նրանցից, մեջքին դանակով հարվածն է։
Առյուծ
Չնայած շատ բռնկուն են և կարող են ցանկացած առիթով սկանդալ սարքել, արագ հանգստանում են և երբեք նեղացած չեն մնա։
Կույս
Այնքան համոզված են իրենց իրավացիության մեջ, որ երբեք չեն ընդունում իրենց սխալը, նույնիսկ, եթե այն ակնհայտ է։ Սիրում են, երբ իրենց շրջապատում են ուշադրությամբ և խնամքով, սակայն իրենք պատրաստ չեն նույն կերպ պատասխանել։
Կշեռք
Երբեք չեն հանդուրժի «թունավոր» մարդկանց։ Չեն սիրում սկանդալներ և ուղիղ կոնֆլիկտներ։ Նրանց հաջողվում է պարզապես խուսափել տհաճ ընկերակցությունից։
Կարիճ
Չեն կարողանում ներել։ Հիշաչար են, և, եթե դարձել եք նրանց թշնամին, անհրաժեշտ է վախենալ նրանց վրեժից։
Աղեղնավոր
Իմպուլսիվ Աղեղնավորները հաճախ ինչ-որ բան են անում և միայն հետո են մտածում հետևանքների մասին։ Հաճախ չեն կարողանում լռել, և նրանց «կատակներից» շատերը լաց են լինում։
Այծեղջյուր
Պահպանողական Այծեղջյուրները չեն համաձայնի նորարարությանը, քանի դեռ այն ղեկավարության հրամանը չէ։ Եթե խոսքն աշխատանքի մասին է, Այծեղջյուրն ամենապատասխանատու և աշխատասեր անձն է։
Ջրհոս
Մաքսիմալիստ Ջրհոսները երբեմն այնքան կատեգորիկ են լինում, որ արդարացման հնարավորություն չեն տալիս նրան, ով ընկել է իրենց աչքից։ Երբեք որևէ մեկին ներս չեն թողնում հոգու խորք և չեն բացում բոլոր գաղտնիքները։
Ձկներ
Չեն սիրում լողալ հոսանքին հակառակ։ Նրանց բացասական գծերից մեկը կոնֆորմիզմն է, քանի որ նախընտրում են ամեն ինչ թողնել՝ ինչպես կա, չեն փորձի լավացնել իրենց կյանքն այնքան ժամանակ, քանի դեռ բացարձակ ակնհայտ չդառնա, որ այլևս պետք չէ այդպես շարունակել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am