Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով Փարիզում փորձել է ավտոմեքենայով վրաերթի ենթարկել մզկիթի դիմաց հավաքված անձանց: Ֆրանսիական մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ տղամարդն ազգությամբ հայ է:
BBC-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածն ասել է, որ այդպիսով ցանկացել է վրեժ լուծել Փարիզում իսլամիստների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների համար:
Le Parisien-ը գրում է, որ տղամարդը հարձակման ժամանակ ալկոհոլի կամ դեղամիջոցների ազդեցության տակ չի եղել:
Անունուն աղբյուրը Le Parisien-ին հայտնել է, որ ձերբակալման պահին տղամարդը շատ ոգևորված է եղել ու ասել է, որ չի սիրում ջիհադիստներին: