NEWS.am Medicine–ի նոր հաղորդաշարը կոչվում է «Հարցրու բժշկին»։ Յուրաքանչյուր շաբաթ տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկները կպատասխանեն այս կամ այն հիվանդությունների վերաբերյալ ամենաշատ հետաքրքրող հարցերին, կհերքեն կամ կհաստատեն ամենատարածված առասպելները:
Առաջին հյուրը՝ թերապևտ Հասմիկ Սաիյանն է։ Նա պատասխանում է շոգի հնարավոր վտանգների մասին հարցերին:
- Ո՞ր հիվանդությունների դեպքում է առավել վտանգավոր շոգը և ինչու՞։
- Տաք, թե՞ սառը ցնցուղ է պետք ընդունել շոգ եղանակին։
- Տաք թեյ, թե՞ սառն ըմպելիք է պետք խմել շոգ եղանակին։
- Ճի՞շտ է, որ շոգին պետք է շատ հեղուկ խմել։ Իսկ կա՞ն դեպքեր, երբ դա հակացուցված է։
- Ո՞ւմ համար է շոգն առավել վտանգավոր՝ գերճնշո՞ւմ, թե՞ թերճնշում ունեցողների։
- Ի՞նչ խորհուրդ կտաք գերճնշում և թերճնշում ունեցող մարդկանց շոգ եղանակին։
- Ինչպե՞ս հասկանալ, որ արևահարվել ես։
- Ո՞րն է առաջին օգնությունն արևահարվելու ժամանակ։
- Ի՞նչ անել շոգ եղանակին հեշտությամբ քնելու համար։
- Վտանգավո՞ր են արդյոք օդորակիչները։
Մեր հաջորդ հյուրը սեքսապաթոլոգ է: Տղամարդկանց սեռական և վերարտադրողական առողջութան վերաբերյալ ձեր հարցերը բժշկին կարող եք ուղղել մեր ֆեյսբուքյան էջով՝ https://www.facebook.com/mednewsam/ կամ էլեկտրոնային փոստով՝ medicine @news.am: Ամենահաճախ հնչող հարցերը կներառենք մեր հարցաշարում: