
Իմունոլոգ Օլգա Շուպոն բացահայտել է ձմռանը իմունիտետին աջակցելու ուղիները։ Բժիշկն այդ մասին խոսել է «Lente.ru»-ի հետ զրույցում:
Շուպոն նշել է, որ ձմռանը վատ սովորություններից հրաժարվելն օգնում է ամուր իմունիտետի պահպանմանը։ Վնասակար սովորությունների շարքում են՝ չափից շատ ուտելը, ծխելը և ալկոհոլի չարաշահումը։ Կարևոր է նաև հաղթահարել սթրեսը:
«Քրոնիկ սթրեսը ճնշում է իմունային համակարգը: Դրանից խուսափելու համար պետք է բավականաչափ քնել»,- զգուշացրել է բժիշկը։
Իմունոլոգն ընդգծել է, որ իմունիտետը կախված է նաեւ աղիների առողջությունից։ Դուք կարող եք դրան աջակցել հավասարակշռված դիետայի միջոցով՝ նվազագույնի հասցնելով պարզ ածխաջրերի, ապխտած, տապակած ուտեստների և կաթնամթերքի սպառումը: