
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը կվերսկսի կարիերան և կմասնակցի Սենթ Լուիսում կայանալիք «Sinquefield Cup» մրցաշարին:
Կասպարովը կմասնակցի արագ և կայծակնային խաղի մրցաշարին: Դրան կմասնակցեն Լևոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Կարյակինը, Վիշի Անանդը, Յան Նեպոմնյաշչին, Դավիդ Նավարան, Լե Կուանգ Լյեմը և Լենյեր Դոմինգեսը:
Հիշեցնենք, որ Գարի Կասպարովը կարիերան ավարտել է 2005 թվականին: Մրցաշարը կկայանա օգոստոսի 14-ից 19-ը:
armsport.am