ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի (1911-2004) և նրա կնոջ՝ Նենսիի (1921-2016) անձնական իրերի հավաքածուն այսօր վաճառքի կդրվի Christie’s աճուրդի տանը:
Դրանց թվում կան նաև անգլերեն թարգմանված ռուս դասական գրականության գործեր (Գոգոլ, Դոստոևսկի, Պուշկին, Լև Տոլստոյ):
Ընդհանուր առմամբ վաճառքի կդրվի 260 լոտ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի կողմից Ռեյգանին նվիրած սպասքը, Չինաստանի ղեկավարներից ստացված նկարը, Ֆրենկ Սինատրայի նվիրած ժամացույցը և այլն: