Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը, երկուշաբթի օրը, Bill & Melinda Gates բարեգործական հիմնադրամին և չորս ընտանեկան այլ բարեգործական միություններին նվիրաբերել է 3.17 միլիարդ դոլար: Սա իր ամենամեծ ներդրումն է եղել այն տասնամյակների ընթացքում, ինչ նա դարձել է միլիարդատեր:
Հայտնի ներդրողը Berkshire Hathaway ընկերության արժեթղթերը նվիրաբերել է բարեգործության համար:
Reuters-ը նշում է, որ Բաֆեթը փոխանցել է միջոցները հինգ տարբեր բարեգործական կազմակերպությունների. Bill & Melinda Gates բարեգործական հիմնադրամին, իր հանգուցյալ կնոջ պատվին հիմնադրված Susan Thompson Buffett Foundation հիմնադրամին, ինչպես նաև, Sherwood Foundation, Howard G. Buffett Foundation և NoVo Foundation հիմնադրամներին, որոնք ղեկավարում են իր որդիները և դուստրը:
Ընդհանուր առմամբ Բաֆեթը փոխանցել է «Բ» դասի 18.6 միլիոն արժեթուղթ, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 170.25 դոլար: Այսպես, արժեթղթերի ընդհանուր արժեքը 3.17 միլիարդ դոլար է:
Բաֆեթը 1965 թվականից ի վեր Berkshire-ի, Օհամայի, Նեբրասկայի Կոնգլոմերատի մոտ 17 տոկոսի բաժնետերն է, չնայած նրան, որ նա նվիրաբերել է իր հոլդինգի ավելի քան 40 տոկոսը:
Gates հիմնադրամը, որը աջակցում է առողջության բարելավման, աղքատության կրճատման խնդիրներին և կրթության օժանդակությանը, այս նվիրատվությունից ստանում է մոտ 2,42 միլիարդ դոլար:
Երկուշաբթի օրվա նվիրատվությունից հետո Բաֆեթը մնում է աշխարհի չորրորդ ամենահարուստ մարդը՝ ըստ Forbes ամսագրի:
Reuters-ը գրում է, որ նախքան նվիրատվությունների մասին հայտարարելը, Forbes-ը Բաֆեթի կարողությունը գնահատել էր 76.3 միլիարդ դոլար, իսկ Microsoft Corp-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը 89.4 միլիարդ դոլար: Amazon.com Inc-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը գնահատվել է 84,8 միլիարդ դոլար, իսկ իսպանական մագնատ Ամանսիո Օրտեգայինը՝ 81,8 միլիարդ դոլար:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը