«Վարչապետական դեժավյու»
Advertisement 1000 x 90

«Վարչապետական դեժավյու»

«Համախմբում» կուսակցության անդամ, ՀՀ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հույս ու հավատ բերող ամեն նոր վարչապետ.
– Պետք է ասի, որ պետական ապարատի ծախսերը ուռճացված են` կրճատումն էլ սկսի ավիատոմսերից:
– Պետք է հենց կառավարության նիստերին տեղը դնի ու հրապարակայնորեն վերադաստիարակի իր ենթականերին:
– Հարկայինին ու մաքսայինին պետք է հատուկ ու կրկին հաձնարարի չնեղել փոքր ու միջին բիզնեսին:
– Պետք է խոստանա, որ բոլոր տնտեսվարողները գործելու են հավասար պայմաններում և չեն լինելու օլիգարխիկ մենաշնորհներ:
– Նորից ու նորից սկսի զարկ տալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:
– Փոխարինի ոչ պրոֆեսիոնալ կադրերին լավ մենեջերներով` չմոռանալով հայտարարել վարչարարության լրիվ նոր մշակույթի մասին:
Այս ամենը պետք է արվի այնպիսի նոր դեմքով, ասես վերջին տասնամյակում նախկին վարչապետներից ոչ ոք լրիվ նույնը չի արել կամ խոստացել:
Չնայած` այս ամենի փոխարեն կոնկրետ քայլերի մի այլ ցանկ կա, որ որևէ վարչապետ պետք է անի, եթե իսկապես նոր է:
(Ցանկն ու մնացյալը շուտով: Վարչապետական դեժավյու. մաս առաջին)»։



Նման նյութեր