Բարսելոնան շահավետ առաջարկով դիմել է ՊՍԺ-ին
Advertisement 1000 x 90

Բարսելոնան շահավետ առաջարկով դիմել է ՊՍԺ-ին

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերը ձեռք բերելու փորձերը:

Ինչպես տեղեկացնում է «Sport.es»-ը, «կապտանռնագույնները» շահավետ առաջարկ են կատարել փարիզյան ակումբին:

Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» ՊՍԺ-ին 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց պատրաստ է վճարել 70 մլն եվրո և գործարքի մեջ ներառել Իվան Ռակիտիչին:

Հիշեցնենք, որ Վերատին ավարտված մրցաշրջանում մասնակցել է 43 հանդիպման, դարձել 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

armsport.am