«Եթե որոշ կանայք ու աղջիկներ վերջում դատվածություն ունենան, թող չզարմանան. Պատժվելու եք, մինչև վերջին մարդը»
Advertisement 1000 x 90

«Եթե որոշ կանայք ու աղջիկներ վերջում դատվածություն ունենան, թող չզարմանան. Պատժվելու եք, մինչև վերջին մարդը»

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության Կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնին, ինչպես նաև` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին էլփոստով ու պաշտոնական հասցեներով հաղորդում է ուղարկվել (14 էջ) հանցագործության մասին:

Հանցագործության կատարողները անուն առ անուն նշվել են: Սքրինշոթերով ուղարկվել են անցած գարնանից իմ դեմ պատվիրված բոլոր նյութերը, օգտահաշիվների հասցեները և անունները, նույնիսկ ժամանակավոր բացված ու փակված կեղծ օգտահաշիվների հասցեներն ու գրառումները և տարածած նյութերը, անգամ նրանցը, ովքեր դրանք հաճույքով տարածել են` գիտակցելով, որ հանցագործություն են կատարում: Խմբի մեջ են «Ալյանս» կուսակցության ղեկավարության գրեթե բոլոր անդամները և առավել ակտիվ համակիրները: Որոշ կանայք ու աղջիկներ եթե կանչվեն պարբերաբար հարցաքննությունների, վերջում էլ` դատվածություն ունենան, թող չզարմանան: Կարող են ոչինչ չջնջել: Դա այլևս չի փրկելու: Կրկնում եմ, գարնանից բոլոր գրառումները պահպանվում են եւ դրանք այլևս արխիվացված են ու հաձնված իրավապահ մարմիններին: Պատժվելու եք, մինչև վերջին մարդը»:



Նման նյութեր