Հուլիսի 20-ին «Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը դարպասապահ Գևորգ Կասպարովի հետ:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Փորձառու դարպասապահը «Ալաշկերտի» կազմը համալրել էր 2015 թվականիի հուլիսին և ընդհանուր առմամբ 49 հանդիպում է անցկացրել «Ալաշկերտի» կազմում:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հաջողություն է մաղթել Գևորգ Կասպարովին հետագա կարիերայում:
Հիշեցնենք` 2016/17 մրցաշրջանում Գևորգ Կասպարովը Հայաստանի առաջնության ընդամենը 10 հանդիպման է մասնակցել` բաց թողնելով 10 գնդակ, 3 խաղում էլ դարպասն անառիկ պահելով: Թիմի պահեստային նստարանին լինելու վերաբերյալ 36-ամյա դարպասապահն ավելի վաղ գրառում էր կատարել «Instagram»-ի իր էջում: