Սաբինա Ահմեդովա. «Կարևորը՝ միշտ սիրահարված լինելն է» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սաբինա Ահմեդովա. «Կարևորը՝ միշտ սիրահարված լինելն է»

Վերջերս հայտնի դարձավ, որ 45-ամյա ռուսաստանցի գործարար Դանիիլ Խաչատուրովը, որի կարողությունը Forbes-ի գնահատմամբ մոտ 2 մլրդ դոլար է, ամուսնանում է ադրբեջանուհի Սաբինա Ահմեդովայի հետ: Ըստ տեղեկությունների, հարսանիքի օրը և ժամը դեռ հայտնի չէ: Նշենք նաև, որ 36 -ամյա Սաբինա Ահմեդովան ամուսնացած չի եղել և երեխաներ չունի, ծնվել է Բաքվում, 1990-ին տեղափոխվել է Մոսկվա: Այսօր նա համարվում է ռուսական կինոյի ամենաապահանջված դերասանուհիներից մեկը:

Սաբինայի հայրը՝ Գյուլբալայ Ահմեդովը մամուլում նշվում է իբրև ադրբեջանցի, իսկ մայրը՝ հայ: Ադրբեջանում ծնվելը ամենևին չի մատնանշում էթնոսը: Այդ տարածքում բնակվում են շուրջ 8 էթնիկ խմբեր, և ըստ տարածված լուրերի Սաբինայի հայրը լեզգին է, որը ընտանիքը փրկելու համար 1990 թ. լքել է Բաքուն:

Իր ծագման, ծննդավայրի մասին նա պատմել է տարբեր ԶԼՄ-ին տված հարցազրույցներում: Մասնավորապես, vesti.az-ին նա պատմել է, որ վերջին անգամ Բաքվգում է եղել 12 տարեկանում, իսկ ok-magazine.ru-ի դիտարկմանը, թե՝ ծնվելով Բաքվում, ադրբեջանցի հորից և հայ մորից՝կրում է բացառիկ գենետիկական կոդ, պատասխանել է. «Այո, ծնողներս, բացառիկ պատմություն են ունեցել: Միշտ ասել են, որ յուրահատուկ եմ: Ընդհանրապես, բոլոր երեխաներին է պետք ասել, որ իրենք բացառիկ են: Դա պետք է, որ երեխան անհատականություն դառնա: Ինձ միշտ սեփական ուժերի հանդեպ վստահություն են ներշնչել, և ասել են, որ կյանքում ոչինչ պետք չէ բացառել: Այդպես էլ ապրում եմ»:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը