Ուռուցքի վիրահատությունից հետո մահացած կնոջ քույրը մեղադրում է բժիշկներին՝ սխալ բուժման եւ ախտորոշման մասին։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` կնոջ քույրը դիմել է իրավապահներին՝ նշելով, բարորակ ուռուցք ախտորոշմամբ այս տարի փետրվարի սկզբին մի կնոջ վիրահատության են ենթարկել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության Ազգային Կենտրոնում:
Վիրահատությունից հետո պարզվել է, որ կնոջ մոտ ոչ թե բարորակ ուռուցք է եղել, այլ չարորակ, որի հետևանքով էլ ամիսներ անց՝ հունիսի 13-ին կինը մահացել է:
Համենայն դեպս կնոջ հիվանդության ախտորոշման, վիրահատության և դրա դժբախտ ելքի մասին ահազանգել է մահացած կնոջ քույրը:
Վերջինս նաև պնդել է, թե քրոջը վիրահատող բժիշկը սխալ բուժում է և վիրահատություն է իրականացրել և ինչը դարձել է քրոջ մահվան պատճառ: