Սննդի առաքմամբ զբաղվող Menu Group ընկերությունն այսուհետ կսպասարկի նաև Վրաստանում հայտնի Foodpanda ընկերության հաճախորդներին: Ընկերության foodpanda.ge կայքի հղումն օգտատերերին արդեն ուղղորդում է դեպի menu.ge կայքը:
«Ուղիղ հինգ տարի առաջ սկսեցինք Menu.am-ը։ Երեք տարի առաջ՝ Menu.ge-ն։ Մեկ տարի առաջ՝ Menu.by-ը։ Մեր Վրաստանի մրցակիցը՝ DeliveryHero-ի foodpanda.ge-ն, դուրս եկավ վրացական շուկայից։
Մանրամասները շուտով կհայտնենք համատեղ հայտարարությամբ: Շնորհակալություն Menu Group-ի երեք երկրների ամբողջ անձնակազմին նվիրված աշխատանքի համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանը:
Սիրարփի Աղաբաբյան