«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն վստահ է, որ Նեյմարն արժի այնքան գումար, որքան ՊՍԺ-ն կվճարի «Բարսելոնային» նրա տրանսֆերի համար: Ժոզե Մոուրինիոն չի գտնում, որ ՊՍԺ-ն չափից շատ է վճարում Նեյմարի համար՝ ակտիվացնելով նրա պայմանագրում նախատեսված 222 մլն եվրոյի չափով կլաուզուլան:
«Երբ մենք ձեռք բերեցինք Պոլ Պոգբային, ես ասացի, որ դա թանկ չէ: Եվ ես չեմ գտնում, որ 200 մլն եվրոն Նեյմարի համար թանկ է:
Պրոբլեմը Նեյմարի մեջ չէ, պրոբլեմը Նեյմարի տրանսֆերի հետևանքների մեջ է: Հիմա մենք ավելի շատ կտեսնենք տեղափոխություններ 70, 90 մլն եվրոյով:
Թանկ կարելի է համարել այն ֆուտբոլիստներին, որոնք չունեն գնին համապատասխան որակներ»,- հայտարարել է Ժոզե Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը