Ալիևին և նրա ընտանիքի անդամներին պատկանող 25 առանձնատները (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ալիևին և նրա ընտանիքի անդամներին պատկանող 25 առանձնատները

Ադրբեջանական «Թուրան» ընդդիմադիր տեղեկատվական գործակալությունը տեսանյութ է պատրաստել, որը պատմում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա ընտանիքի անդամներին պատկանող մի քանի առանձնատների և պալատների մասին: Այս մասին գրում է «Haqqinaz.com»-ը:

Լրագրողական հետքննությունը պարզել է, որ Ադրբեջանի տարբեր շրջաններում կան 25 առանձնատներ, որոնք պատկանում են Ալիևին: Այդ առանձնատների կառուցումը արժեցել է ամենաքիչը 25 միլիոն դոլար: Առանձնատներից մեկը գտնվում է Դադագյուշեն գյուղի բարձունքին: Տան հիմքում հատուկ բունկեր է: Կառուցման սկզբում , տարածքի ազատման փուլում, սպանվել է Հադիատ անունով տեղի բնակիչ, ով չի համաձայնել առաջարկված գնին և հրաժարվել է լքել իր տունը: Վերջինիս գնդակահարել են, իսկ մահը ձևակերպել որպես ինքնասպանություն:

Բացի դա` Զարգերան գյուղում կա ոչ մեծ առանձնատուն, որը կառուցվել է Իլհամի որդու` Հեյդար Ալիևի համար: Տարածքը պատված է փշալարերով, այտեղ չկա ոտքով անցնելու ճանապարհ.միայն ուղղաթիռները կարող են այնտեղ թռչել:

Ինչպես հայտնում է աղբյուրը` այդ բոլոր առանձնատները կառուցվում են շրջանների զարգացման համար հատկացված միջոցների հաշվին: Օրինակ Լենկորանսկի շրջանի զարգացման համար բյուջեից հատկացվել է 60 միլիոն մանաթ: Դրա փոխարեն կառուցվել է ընդամենը մեկ ջրատար գիծ և մեկ ախտորոշիչ կենտրոն: Այդ աշխատանքների ժամանակ տարբեր կոռուպցիոն մախինացիաներ են բացահայտվել և պատահական չէ, որ հենց այդ շրջանում էլ Ալիևի համար կառուցվել է հատուկ պաշտպանվող առանձնատուն, որի կառուցումն արժեցել է 30 միլիոն դոլար:

Ալևի ամենահեռավոր առանձնատունը գտնվում է Խոշբուլագ հովտում: Ասում են, որ Ալիևի որդին բժիշկների խորհրդով որոշ ժամանակ ապրել է հենց այնտեղ:

Իսկ 2017թ. մայիսի 17-ին Քեդաբեքում նախագահի արգելոցից փախած արջը պատառոտել է մարդկանց: Տեղի բնակիչները լրագրողներին հայտարարել են, որ դա հատուկ էր կազմակերպված` բնակիչների շրջանում նախագահի և նրա արգելոցի հանդեպ հետաքրքրությունը վախի ուժով մարելու համար:



Նման նյութեր