Որպես կանոն՝ ժամանակակից բռնապետների նկատմամբ առանձնապես համակրանք չկա, ինչը, սակայն, չես ասի նրանց տիկնանց մասին: Ավտորիտար պետությունների առաջնորդների ներքոհիշյալ տիկնայք ոչ միայն գեղեցիկ են, այլև մեծ ազդեցություն ունեն իրենց ամուսինների վրա: Եվ այսպես, ովքե՞ր են նրանք:
1. Ասմա ալ-Ասադ (Սիրիա)
Դեռ մի քանի տարի առաջ մարդիկ հիանում էին Սիրիայի նախագահի տիկին Ասմա ալ-Ասադով: Այսօր, սակայն, պատերազմից քայքայված երկրում նրա համար հեշտ չէ: Ասման ծնվել է Լոնդոնում, մահմեդական ընտանիքում: Սիրիա տեղափոխվել է 25 տարեկան հասակում: Ասմա ալ-Ասադը հագնվում է եվրոպացու նման, չի կրում հիջաբ կամ փարաջա: Մինչև պատերազմը նրան որպես օրինակ էին բերում, կրկնօրինակում նրա ոճը: Երբ նրան առաջարկեցին իր ու իր ընտանիքի անվտանգության համար լքել երկիրը, նա հրաժարվեց այդ մտքից: Այժմ Ասմա ալ-Ասադը զբաղվում է բարեգործությամբ:
2. Անա Պաուլ դուշ Սանտուշ (Անգոլա)
Նրանց հանդիպման պատմությունը բուլվարային սիրավեպ է հիշեցնում: Նա նախագահ է, իսկ դու՝ բորտուղեկցորդուհի: Սակայն անհնարին ոչինչ չկա: Անա Պաուլ դուշ Սանտուշն այսօր Անգոլայի նախագահի՝ Ժոզե Էդուարդոյի կինն է: Նախկին ֆոտոմոդելն ու բորտուղեկցորդուհին 20 տարով փոքր է իր ամուսնուց, սակայն դա նրան առանձնապես չի մտահոգում:
Մի անգամ Անգոլայի 1-ին տիկինը հրապարակային ելույթի ժամանակ ասել է, որ իր երեխաները հայրենական դպրոցներում չեն սովորելու, որովհետև Անգոլայում կրթության որակը սարսափելի վատն է: Երկրում դա, իհարկե, ծանր տարան, սակայն Անա Պաուլային դա քիչ հուզեց:
3. Լի Սոլ Չժու (Հյուսիսային Կորեա)
Աշխարհի ամենամեկուսացված երկրներից մեկում՝ Հյուսիսային Կորեայում, «հանկարծ» հանկարծ հայտնվեց առաջին տիկին Լի Սոլ Չժուն: Մինչ այդ երկրի առաջնորդների կանայք հասարակության մեջ չէին երևում: Ավելին, Լին իր մյուս հայրենակիցներից խստորեն տարբերվում է իր հագուկապով: Եթե Հյուսիսային Կորեայի կանանց մեծ մասը պետք է կրեն խիստ կոստյումներ, իրենց հնարավորինս համեստ պահեն, ապա երկրի առաջին տիկինը կարող է իրեն թույլ տալ հագնել ծնկից վերև կիսաշրջազգեստ, բարձրակրունկ կոշիկներ, և անգամ ամուսնու ձեռքը բռնած՝ բարձր ծիծաղել:
Հասարակության առջև Կիմ Չեն Ընի կնոջ հայտնվելուց ի վեր վերջինս հյուսիսկորեացի կանանց հանեց համար տաբատ, բարձրակրունկ կոշիկներ և զարդեղեն կրելու արգելքը, ինչը շոկ հարուցեց երկրի գաղափարական բարոյախոսների մոտ:
4. Ռանիյա Ալ-Աբդալլա (Հորդանան)
Ռանիյա Ալ-Աբդալլային անվանում են աշխարհի ամենագեղեցիկ թագուհին, և դրա հետ դժվար է չհամաձայնել: Եթե թերթենք այս կնոջ կենսագրության էջերը, կտեսնենք թագուհու կատարյալ կերպար: Ռանիյան բազմազավակ մայր է, մահմեդական փակ երկրի կանանց օգնում է կրթություն ստանալ, զբաղվում է բարեգործությամբ և իրեն իսկական արաբ կին է համարում:
5. Շանտալ Բիյյա (Կամերուն)
Շանտալ Բիյյան, անկասկած, մոլորակի ամենավառ արտաքինով և խարիզմատիկ առաջին տիկինն է: Նա Կամերունի նախագահ Փոլ Բիյյայի կինն է: Նրանց միջև հսկայական տարիքային տարբերություն կա (նա 82 տարեկան է, իսկ Շանտալը՝ 44), սակայն, ըստ երևույթին, կնոջ նախաձեռնողականության քողը տարածվել է նաև երկրի առաջնորդի վրա, որն իր հերթին՝ դեռևս շատ առույգ տեսք ունի:
Շանտալին հնարավոր չի մոռանալ նրա անսովոր սանրվածքի պատճառով: Նրա գլխի մեծածավալ մազափունջը կեղծամ չէ, այլ նրա բնական վարսերը: Կամերունի առաջին տիկնոջ հագնվելու էկզոտիկ ոճը չի խանգարում նրան շփման մեջ լինել լավագույն և ամենահաճելի զրուցակիցը: Ի դեպ, Շանտալ Բիյյան և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ Կարլա Բրունին, մտերիմներ են: Նրանց հաճախ կարելի է տեսնել փարիզյան բուտիկներում միասին գնումներ կատարելիս:
5. Իմելդա Մարկոս
Խոսելով բռնապետների գեղեցկուհի կանանց մասին՝ չի կարելի չհիշել Ֆիլիպինների՝ 1960-1980-ական թթ. առաջնորդի կնոջ՝ Իմելդա Մարկոսի մասին: Այս կինը ոչ միայն հաճելի արտաքին ուներ, այլև գերազանց դիվանագետի համբավ: Երկրի քաղաքական կյանքում ունեցած ակտիվ դերակատարության համար նրան անվանում էին «պողպատյա թիթեռնիկ»:
Լինելով Ֆերնանդո Մարկոսի կինը՝ Իմելդան իրեն ոչնչից չէր զրկում, միջոցներ չէր խնայում և իր հագուստներն ընտրում էր Եվրոպայի լավագույն մոդայի տներից: Նա կոշիկների հսկայական հավաքածու ուներ, որն այսօր գտնվում է թանգարանում: իր էպատաժային ոճին Իմելդան տվել էր իմելդիֆիկ անունը: Այսօր էլ Ֆիլիպինների բռնապետ Ֆերնանդո Մարկոսի 87-ամյա այրին ակտիվ է երկրի քաղաքական արենայում:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը