Ինչպես տեղեկացնում է The DailyMail-ը, հրապարակելով Backgrid-ի լուսանկարները, հղի Սերենա Ուիլյամսը և հայազգի Ալեքսիս Օհանյանը Ֆլորիդայում գնումներ կատարելիս «փայլել» են: Փալմ Բիչում Publix-ից դուրս գալիս հայտնվել են օբյեկտիվի կենտրոնում. 35-ամյա Սերենան և Ալեքսիսը հազար ու մի բան են գնել և արագ ուղղվել դեպի իրենց ավտոմեքենան, այնպես որ՝ լուսանկարիչները հասցրել են մի քանի կադր որսալ։
Հիշեցնենք, որ վերջերս Սերենան հայտարարել էր, որ «ծննդաբերությունն իրեն իսկական կին կդարձնի: Ես կարծում եմ, որ երեխայի ծնունդն ինձ ավելի շատ ուժ ու վստահություն կտա: Զգում եմ, որ ամեն ինչի պատրաստ կլինեմ: Պատրաստվում եմ իսկական կին դառնալ: Ինձ սպասվում է ինչ-որ շատ տպավորիչ բանի միջով անցնել»,- ասել է մարզուհին: