Կիրակի օրը երգչուհի Սիրուշոն տեսահոլովակ է նկարել Վերնիսաժում: Ողջ օրը տեսանկարահանող խումբն աշխատել է այստեղ’ երգչուհին երգել-պարել է Վերնիսաժի առևտրականների հարևանությամբ:
Այնպես, որ գորգ ու կարպետ վաճառողներն այդ օրը չեն կարողացել առևտուր անել: Առևտրականներին, սակայն, շատ է դուր եկել և երգը, և հոլովակը, և հատկապես երգչուհու առատաձեռնությունը, որն օրվա վերջում մոտ 10-12 հոգու, որոնց խանգարել է այդ օրն առևտուր անել, գումար է բաժանել’ 40 հազարական դրամ, ինչից առևտրականները շատ գոհ են մնացել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: