Գեղարքունիքի փոխմարզպետի որդու՝ Նորատուսցի Հայկոյի սպանության գործն ուղարկվեց դատարան. armtimes.com
Advertisement 1000 x 90

Գեղարքունիքի փոխմարզպետի որդու՝ Նորատուսցի Հայկոյի սպանության գործն ուղարկվեց դատարան. armtimes.com

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է դատավոր Մնացական Հարությունյանին:

Հիշեցնենք, որ Նորատուսցի Հայկոյի սպանության մեջ մեղադրվում է Նորատուս գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Հարությունյանը, որը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբոր՝ Արտակ Հարությունյանի որդին է: Ըստ մեղադրանքի՝ Մեխակ Հարությունյանը ապօրինի հրազեն հանդիսացող Մակարով տիպի ատրճանակով 7 կրակոց է արձակել Հայկ Հակոբյանի վրա:

Հիշեցնենք, որ այս աղմկոտ դեպքը տեղի է ունեցել սույն թվականի հունվարի 7-ի ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Մեխակ Հարությունյանին կալանավորելուց հետո, նրա դեմ «Արմավիր» ՔԿՀ-ում մահափորձ իրականացվեց. «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը փորձել է ածելիով վիզը կտրելու միջոցով սպանել նրան: Շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ Մեխակ Հարությունյանի սպանության պատվերը տվել է քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը: Նշենք, որ սպանված Հայկ Հակոբյանը Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է: Մեխակ Հարությունյանի դեմ մահափորձի գործով երեք դատապարտյալների մեղադրանք է առաջադրվել:

armtimes.com