Հայաստանի թիմը Մոսկվայում մասնակցել է Հրավառության երրորդ միջազգային փառատոնին
Advertisement 1000 x 90

Հայաստանի թիմը Մոսկվայում մասնակցել է Հրավառության երրորդ միջազգային փառատոնին

Մոսկվայի Բրատեևյան կասկադային զբոսայգում ավարտվել է Հրավառության միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնի ծրագիրն ստացել էր «Մոսկվան յոթ բլուրների վրա» անվանումը և նվիրված էր ՌԴ մայրաքաղաքի 870-ամյակին:

Օգոստոսի 19-ին ելույթ են ունեցել հրատեխնիկական թիմերը Ճապոնիայից, Հայաստանից, Ավստրիայից և Ռումինիայից: Օգոստոսի 20-ին հանդիսականները դիտել են Ռուսաստանի, Չինաստանի, Խորվաթիայի և Բրազիլիայի թիմերի շոուն:

Մրցույթի մասնակիցների ելույթները գնահատել է միջազգային ժյուրին, որի կազմում էին փորձագետներ Ռուսաստանից, Սլովենիայից, Ղազախստանից և Պորտուգալիայից:

Ընդամենը երկու օրում մրցույթի մասնակիցները կատարել են շուրջ 60 հազար համազարկեր՝ օգտագործելով շուրջ 27 տոննա
հրատեխնիկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 



Նման նյութեր