Հռոմում վերականգնումից հետո բացվել է Իսպանական աստիճանը, հայտնում է Rosbalt-ը:
Հռոմի գլխավոր տեսարժան վայրերից մեկը 10 ամիս փակ էր վերանորոգման համար: Սանդուղքն ունի 138 մարմարե աստիճան:
Աստիճանի նախորդ վերականգնումը եղել էր 1995 թ.: Աստիճանը կառուցվել է 1723-1726 թթ. ճարտարապետներ Ալեսանդրո Սպեկիի և Ֆրանչեսկո դե Սանկտիսի նախագծով: