Նոր մանրամասներ Երևանում ինքնասպան եղած աղջկա մասին. hayeli.am
Advertisement 1000 x 90

Նոր մանրամասներ Երևանում ինքնասպան եղած աղջկա մասին. hayeli.am

Երևան քաղաքի Կիևյան կամրջից օգոստոսի 24-ին նետված աղջիկը հիվանդանոցում մահացել է:

Ավելի վաղ ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 24-ին, ժամը 16:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացին ցած է նետվել Հրազդան գետը, ջրի հոսքը քշում է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 20 տարեկան աղջիկը տեղի ուժերով դուրս է բերվել գետից և տեղափոխվել հիվանդանոց:

hayeli.am-ի տեղեկություններով աղջիկը ոչ թե 20 տարեկան էր, այլ՝ 17:

Մահացած Տաթև Սիմոնյանը սովորում էր ավագ դպրոցում, ուներ բարձր առաջադիմություն:

Մեր լուրերով նա ապրում էր հասարակ ընտանիքում, ուներ ավագ եղբայր (երկու երեխա էին՝ ինքը և եղբայրը):

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 16:00-ի սահմաններում, աղջիկը տանից դուրս է եկել 15:00-ի կողմերը:

Նշենք նաև, որ դեպքից երկու օր առաջ ընտանիքը նշել էր Տաթևի հոր 50-ամյակը, նա ունեցել է շատ բարձր և ուրախ տրամադրություն:

Սակայն ինքնասպանության մասին դեռևս մանրամասներ հայտնի չեն: