
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու կինը՝ Բրիջիթ Մակրոնը, շների ապաստանից շուն են վերցրել՝ գրիֆոն և լաբրադոր ցեղատեսակների խառնուրդ: Այդ մասին գրում է BFMTV-ն: Մինչև Ելիսեյան պալատ տեղափոխվելը շունն ապրել է Տյուլ քաղաքի շների ապաստանում: Ավելի վաղ Ելիսեյան պալատում էր ապրում սև լաբրադոր, որը նվիրել էին նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին: