Բացասական էներգիայից ազատվելու 5 եղանակ
Advertisement 1000 x 90

Բացասական էներգիայից ազատվելու 5 եղանակ

Հաճախ տհաճ խոսակցության կամ տհաճ մեկի ներկայության պատճառով մարդն իրեն վատ է զգում, քանի որ նրա էներգետիկան կլանում է դիմացինից եկող բացասական էներգիան: Սակայն interesno.cc կայքը ներկայացրել է 5 մեթոդ՝ ուրիշի բացասական ազդեցությունից ազատվելու համար:

1. Տհաճ խոսակցությունից հետո, ուժասպառ լինելու դեպքում, հարկավոր է ձեռքերը լվանալ: Անհրաժեշտ է գոնե մեկ րոպե ձեռքերը պահել հոսող ջրի տակ, որպեսզի ջուրը լվանա ու իր հետ տանի այն բացասական էներգիան, որը մարդն իր վրա է վերցրել:

2. Բառերը ոչ միայն իմաստ ունեն, այլև էներգիա, ուստի սեփական անձի հասցեին որևէ լավ կամ վատ բան լսելիս հարկավոր է շշուկով ասել. «Լավ ժամանակ խոսել, վատ ժամանակ լռել»:

3. Վիրավորանք կամ անեծք լսելիս կարկավոր է նույն կերպ շշուկով ասել. «Ետ վերցրու քեզ»:

4. Բացի այդ, ծանր խոսակցությունից հետո կարելի է և նույնիսկ պետք է օգտագործել էնեգիայի փոխանցման հնարքը: Հարկավոր է մեկ րոպե որևէ տեղ կանգնել, ձախ ձեռքով բռնել որևէ ծառի ճյուղ կամ թուփ և մտովի պատկերացնել, թե ինչպես է վատ էներգիան փոխանցվում ծառին: Պետք է մտովի դուրս մղել ողջ վատ էներգիան: Կարելի է մտքում անընդհատ կրկնել. «Վերցրու ինձնից ողջ կեղտն ու բացասական էներգին» և ընդամենը 2-3 րոպե անց կ նկատվեն դրական փոփոխություններ: Այս պրոցեդուրան կարող է ուղեկցվել սրտխառնոցով և թեթևությամբ:

5. Կարելի է նաև վերցնել վառվող լուցկի և փչել նրա ուղղությամբ՝ պատկերացնելով, որ ողջ բացասական  էներգիան անցնում է այդ լուցկուն: Անուհետև հարկավոր է լուցկին այդ վառվող ծայրով խրել հողի մեջ:

tert.am