Armtimes.com-ը գրում է. Ռիո 2016-ում արծաթե մեդալ ստացած հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի հասրանիքի կնքահայրը եղել է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը, որը հայտնի է Ռոբսոն մականունով: Միհրան Հարությունյանն ամուսնացել է օգոստոսի 30-ին՝ Մոսկվայում: Նրա ընտրյալն աբխազացի երգչուհի Մակտինա Բեբիան է:
Միհրան Հարությունյանը և Մակտինան ամուսնացել են այս տարի գարնանը: Ապրիլին նախ՝ համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ ըմբիշն ամուսնության առաջարկություն է անում նրան: Հետո աղջկա սոցիալական ցանցերի լուսանկարներից, գրառումից և մեկնաբանություններում տեղ գտած շնորհավորանքներից պարզ դարձավ, որ նրանք ամուսնացել են: Անցած շաբաթ էլ նշեցին իրենց միությունը: