Ծանրամարտի Հայաստանի հավաքականը հայտնվել է «սև ցուցակում»
Advertisement 1000 x 90

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը հայտնվել է «սև ցուցակում»

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 1-ը Բուդապեշտում արտահերթ նիստ կանցկացնի, որի ժամանակ կքննարկվի մի քանի երկրների հավաքականների աշխարհի առաջիկա առաջնությունից զրկելու հարցը:

Ինչպես տեղեկացնում է Inside the Games կայքը, նման սանկցիայի տակ կհայտնվեն այն երկրները, որոնց ծանրորդները երեք կամ ավելի անգամ ձախոխել են 2008 և 2012թթ օլիմպիական խաղերի դոպինգ ստուգումները:

Միջազգային ֆեդերացիայի «սև ցուցակում» հայտնվել է 9 երկիր՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ադրբեջան, Հայաստան, Չինաստան, Ուկրաինա, Մոլդովա, Թուրքիա:

Վերը նշված օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների վերաստուգումներից հետո ընդհանուր առմամբ դրական արդյունք են հայտաբերել 49 նմուշներում, որոնցից 30-ը պատկանում են մեդալակիրներին: