Պատմաբան Վահե Անթանեսյանի գրառումը:
13-րդ դարի վերջին, երբ բուն Հայաստանը հեծում էր մոնղոլական տիրապետության տակ, իսկ Կիլիկիայի թագավորությունը շնչասպառ իր օրհասն էր ապրում, Հեթում սպարապետը հայոց, Հեթում Բ թուլամորթ թագավորի հանձնարարությամբ ուղևորվում է Կարակորում և վերստին վավերացնում հայ-մոնղոլական պայմանագիրը՝ հետևյալ դրույթով.
«Մոնղոլների կողմից նվաճած կամ հետագայում նվաճելիք բոլոր երկրներում քրիստոնեական բոլոր եկեղեցիները և հոգևորականները, ինչպես եկեղեցական, այնպես էլ վանական, ազատ լինեն ամեն տեսակի ստրկությունից, անգամ հարկերից»։
Ահա այսպես, հայ դիվանագիտությունը փոխանակ մտածելու հայ ազգի, հայության փրկության մասին՝ լծվում է եկեղեցու փրկության գործին… Մոնղոլները բնականաբար, սիրահոժար ընդառաջ են գնում հայ կղերականության ցանկություններին՝ փոխարենը հայ եկեղեցին ծառայեցնելով իրենց շահերին: Արդյունքն ակնհայտ է: