Լրագրողական միջազգային մրցույթ՝ աշխատանքի միգրացիայի թեմայով
Advertisement 1000 x 90

Լրագրողական միջազգային մրցույթ՝ աշխատանքի միգրացիայի թեմայով

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ( International Labour organization) հայտարարել է 2016թ. համաշխարհային մեդիա մրցույթ, որի խորագիրն է՝ «Աշխատանքի միգրացիայի մասին ստերեոտիպները կոտրելիս»:

Մրցույթի նպատակն աշխատանքային միգրացիայի ճիշտ կազմակերպման դրական արդյունքները, աշխատանքային միգրանտների ներդրումը տվյալ երկրում ընդգծելն է՝ չշրջանցելով նաև երևույթի բացասական կողմերը ( օրինակ, ինչը հաճախ է պատահում՝ մարդու և աշխատանքային իրավունքների խախտումները):

Մրցութային անվանակարգերն են՝ գրավոր հոդված և տեսանյութ/մուլտիմեդիա նյութ: Հոդվածի ծավալը չպետք է գերազանցի 2000 բառը, իսկ տեսանյութի/մուլտիմեդիա նյութի տևողությունը պետք է լինի մինչև 5 րոպե: Եթե մրցույթի ուղարկվող նյութն անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն չէ, պետք է ուղեկցվի թարգմանությամբ:

Յուրաքանչյուր անվանակարգում գլխավոր մրցանակը 1000 դոլար է:

Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 31-ը:

Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու համար սեղմել այստեղ:

media.am