Սոնա Ասատրյանը՝ Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոնուհի
Advertisement 1000 x 90

Սոնա Ասատրյանը՝ Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոնուհի

Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվեց Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում էր հետևյալ տարիքային խմբերով՝ Մ 8, Մ 10, Մ 12, Մ 14, Մ 16 և Մ 18:

Պատանիների և աղջիկների մրցաշարերն անցկացվում էին առանձին: Մինչև 18 տարեկան աղջիկների պայքարում հիանալի հաջողության հասավ Սոնա Ասատրյանը:

Մեր շախմատիստուհին 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և հռչակվեց Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոնուհի: Ասատրյանը նաև 128 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը:

Մինչև 16 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Աննա Սարգսյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 2-4-րդ հորիզոնականները:

Ցավոք, լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Սարգսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Մինչև 10 տարեկան տղաների առաջնությունում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը 7 միավորով կիսեց 3-7-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայտնվեց 6-րդ հորիզոնականում:

Մեդալ նվաճելու լավ հնարավորություն ունեին մինչև 18 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը և մինչև 16 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Շանթ Սարգսյանը:

Մեր երկու շախմատիստն էլ վերջին տուրից առաջ իրենց ենթախմբերում կիսում էին առաջին հորիզոնականը, սակայն որոշիչ պարտիայում երկուսն էլ պարտություն կրեցին և զիջեցին իրենց դիրքերը:

armsport.am