Գործ տվե՛ք. նախկին ոստիկանապետը՝ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներին. armtimes.com
Advertisement 1000 x 90

Գործ տվե՛ք. նախկին ոստիկանապետը՝ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներին. armtimes.com

ՀՀ ոստիկանության նախկին պետ, ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանն armtimes.com-ի հետ զրույցում խոսելով՝ երեկ Վերնիսաժում տեղի ունեցած ինքնադատաստանի և նմանօրինակ շատ դեպքերի մասին, նշեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի իմաստը չի տեսնում:

«Ես ոստիկանապետի փոփոխություն չեմ տեսնում և չեմ ուզում, որ մեղքը լրիվ կապվի ոստիկանության հետ: Այս հանցագործությունների հիմքը սոցիալական խնդիրներն են: Արմատներն, որ ուսումնասիրեք, կտեսնեք, թե որտեղից է գալիս նախապատմությունը և կարծում եմ, որ այդպես էլ պետք է լիներ: Ոստիկանությունը հիմա ոչ միայն բացահայտում է, այլ՝ կանխում»,- ասաց նախկին ոստիկանապետը:

Armtimes.com-ի այն դիտարկմանը, թե Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանությունն ուներ նախապատմություն և չի բացառվում, որ հնարավոր է նաև հավանական շարունակություն, այս դեպքում ոստիկանությունը պարտավոր չէ նրանց պահել իրենց ուշադրության կենտրոնում, Սարգսյանն ասաց.

«Ես չեմ կարծում, որ ոստիկանության ուշադրության կենտրոնում չեն եղել նրանք»,- նշեց պատգամավորը:

Հայաստանում վերջին տարիներին կտրուկ աճել է այն դեպքերը, երբ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներն անտեսելով  իրավապահներն իրենք են որոշում որտեղ, երբ և ինչպես պատժել իրենց թշնամիներին: Այս իրավիճակը ոստիկանության նախկին պետը Հայաստանում նորություն չի համարում:

«Ինքնադատաստանի մթնոլորտը նոր չի, դա շատ վաղուց դրված է ժողովրդի մեջ: Իրազեկման մասին հասարակ օրենք էինք ընդունում, տեսաք, թե ինչ եղավ՝ գործ տալ համարեցին: Այդ մտածելակերպի տեր մարդիկ հասարակության մեջ շատ-շատ են և ինքնադատաստանի գործողությունները լինում են: Չեն ուզում գործ տալ, որ դիմեին՝ կկանխվեր»,- ասաց Ալիկ Սարգսյանը, իսկ ոստիկանության պրոֆեսիոնալիզմի հանդեպ ունեցած մարդկանց անվստահության մասին նշեց. «Ընդհանուր անվստահություն ամբողջ երկրում կա»:

armtimes.com