«25» ալբոմի համար երգչուհի Ադելը ստացել է «ադամանդե» մրցանակ: Հիշեցնենք, որ ալբոմը դուրս էր եկել մոտ կես տարի առաջ:
Ադելը դարձել է երկու «ադամանդե» ալբոմների՝ աշխարհում երրորդ մրցանակակիրը (Բրիթնի Սփիրսից և Սելին Դիոնից հետո):
Ձայնագրման ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (RIAA) տվյալներով՝ 2016 թվականի սեպտեմբերի 20-ին «25» ալբոմը գերազանցել է 10 միլիոն տպաքանակը: Այս մասին հայտնել է The Independent-ը: