Սա ոչ թե հիմարների, այլ անբուժելի ապուշների երկիր է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սա ոչ թե հիմարների, այլ անբուժելի ապուշների երկիր է

Կամչատկայում ձկնագողության դեմ պայքարի տեսուչների, ՄՀՆՋ-ի, ԱԴԾ-ի հսկողության ներքո, տեղի է ունեցել առգրավված ապրանքի ցուցադրական ոչնչացում: Առգրավված ապրանքը կարմիր խավիար է, որը հայտնաբերվել է նախկին ձկնագողության դեմ պայքարի տեսուչի սառնարաններում, ընդհանուր առմամբ՝ 4 տոննա, և նախկինը նախկին կապեր է ունեցել, այնպես որ թաքցնել չստացվեց ոչինչ, չէ որ խոսքը 4 տոննայի մասին է: Բայց ի՞նչ արեցին այդ 4 տոննայի հետ… ես և իմ կատուն լաց էինք լինում, երբ հեռուստացույցով տեսանք ռեպորտաժը:

Յուրաքանչյուր տարայի մեջ 25 կգ խավիար է: Մեքենայում՝ 168 տարա: Ընդհանուր՝ 4 200 կգ կարմիր խավիար:

Թքեք այն մարդկանց երեսին, ովքեր կասեն, որ ձկնագողերի խավիարը վատ որակ ունի. այն լավ էլ կարելի է ուտել, պատրաստված է եղել բոլոր տեխնոլոգիական պահանջներին համապատասխան և պահվել է սառնարաններում:

Այսքան խավիար նույնիսկ մեզ մոտ չէինք տեսել, հետը կարելի էր լուսանկարվել, ընկերներով էլ, շուն Ժուչկայի հետ էլ: Դե մի բան պետք է չէ՞ ժառանգներին թողնել…

Ուշադրություն դարձրեք, նկարներում նշմարվում են դեմքեր, որոնք պարզապես ուզում են ասել՝ դուք լրիվ անասնացել եք: Թե ինչ է անում այստեղ մարդու էգը, չգիտեմ, բայց թող տեսնի: Գոնե կադրն է գեղեցկացնում:

Ընդհանուր պլան, իսկ հետո… էլ ոչինչ չեմ կարող ասել:

Դե, հետո՞…

Պաշտոնական տեղեկությունների համաձայն առգրավվել և ոչնչացվել է 14 տոննա խավիար: Տեղի գներով՝ 14 միլիոն ռուբլի՝ 500 000 դոլար… սա 30-40 ակամա ձկնագողերի ընտանիքների միասին վերցրած տարեկան բյուջեն է: Այստեղ այլ աշխատանք չես էլ գտնի…

Տեսնելով, թե ինչպես են այրում կարմիր խավիարը, ես և իմ կատուն լաց եղանք:

Բայց կարող էին չէ՞ այս խավիարը փոխանցել մանկատներին, հիվանդանոցներին, թոշակառուներին…

russiahousenews.info

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը



Նման նյութեր