Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ամերիկյան Allure պարբերականին տված հարցազրույցներից մեկում խոսել է այն տարիքի մասին, որից հետո այլևս հնարավոր չէ մերկ նկարահանվել։
«Մի՞թե ես կարող եմ մերկ նկարվել, օրինակ, տասը տարի անց։ Չգիտեմ` երբ է գալիս այդ տարիքը, որը սահմանափակում է մերկ նկարահանվելու հնարավորությունը, բայց ինքս որոշում կկայացնեմ», — պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է Քիմը։
Քիմն ամսագրին տված հարցազրույցում պատմել է նաև, թե ինչպես են նրանք ամուսնու` Քանյե Ուեսթի հետ ամեն բան անում, որպեսզի իրենց երեխաները նյութապաշտ չմեծանան։ «Մենք նրանց երես չենք տալիս նվերներով… Քանյեի հետ անդադար քննարկում ենք այդ հարցը։ Ամեն ինչ պետք է լինի հիմնավորված և մտածված», — ասել է Քիմը։
Քարդաշյանը նաև նշել է, որ այլևս չի սիրում նվերներ ստանալ, և ինքն ու ամուսինն այլևս նվերներ չեն մատուցում միմյանց։ Բացառություն չի եղել նաև նրանց հարսանեկան տարեդարձը։