Պամելա Անդերսոնը հյուրընկալվել է Good Morning Britain շոուին, որի ընթացքում պատմել է Քիմ Քարդաշյանին գրած նամակի մասին:
Անցյալ շաբաթ դերասանուհին, որը հայտնի է կենդանիների իրավունքների պաշտպանությանն ուղղված ակտիվ պայքարով, նամակ է գրել Քիմին՝ հայուհուն խնդրելով հրաժարվել բնական մորթուց իրերից:
«Ես սիրում եմ քեզ, Քիմ, դու գիտես դա: Մենք հանդիպել ենք Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա ընթացքում, և մենք արդեն քանի տարի ընկերներ ենք: Դու մեծ և բարի սիրտ ունես, կարող ես կարեկցանք դրսևորել կենդանիների նկատմամբ և այս ձմռանը բնական մորթուց իրեր չհագնել: Դու կսարսափեիր՝ իմանալով, թե ինչ են անում կենդանիների հետ, որպեսզի մորթին նորաձևության մաս դառնա: Քիմ, դու կարող ես հերոս դառնալ և փրկել բազմաթիվ կենդանիների կյանքը՝ հրաժարվելով բնական մորթուց»,- հաղորդման ժամանակ իր նամակից հատված է ընթերցել 50-ամյա Պամելան:
Նա նաև նշել է, որ նման կազմվածք ունի բուսակերության շնորհիվ: «Ես միս չեմ ուտում: Դա վատ է ինչպես ինձ համար, այնպես էլ բոլորի: Ես կտրուկ չեմ այդ հարցում, պարզապես ամեն ինչ անում եմ՝ իրավիճակը շտկելու համար»,- նշել է Պամելան, իսկ հետո վերադարձել Քիմի թեմային:
«Քիմը կարող է ազդել միլիոնավոր մարդկանց վրա: Ես նրան նամակ եմ գրել, բայց մինչև հիմա պատասխանի եմ սպասում»,- նշել է դերասանուհին՝ հավելելով, որ իր հետ հանդիպումից հետո Մելանյա Թրամփը նույնպես հրաժարվել է բնական մորթուց: