Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվելով «Բետիսին»: Հյուրերը հաղթական գոլը խփեցին մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին:
«Արքայական» ակումբի խաղացողները տարածքային հսկայական առավելություն ունեին. 24 հարված են կատարել, որոնցից 6-ը դարպասին: Մադրիդցիները տիրել են գնդակին ժամանակի 61 %-ում: «Բետիսը» շատ մեծ ուժերով պաշտպանվել է՝ խաղավերջում խփելով հաղթական գոլը:
Կարևոր է ընդգծել նաև «Բետիսի» դարպասապահ Անտոնիո Ադանի հանգամանքը, ով մի քանի դրվագներում փրկեց իր թիմին վերահաս գոլից:
Մրցավարի ավելացրած ժամանակի նախավերջին րոպեին Անտոնիո Սանաբրիան գլխի հարվածով գրավել է տանտերերի դարպասը:
Զինեդին Զիդանի գլխավորած թիմն ընթացիկ առաջնությունում 1-ին պարտությունն է կրում՝ 8 միավորով միավորով լինելով 6-րդ տեղում:
armsport.am