Երեկ գրեթե բոլոր ԶԼՄ-ները անդրադարձան Ադրբեջանի բռնապետի ընտանիքի կողմից ՄԱԿ-ը «գրոհելուն» և «ավարում» կազմակերպված ֆոտոսեսիային…
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցող ադրբեջանական պատվիրակությունը ներկայացնում էին ապշերոնյան բռնապետ Իլհամ բեյը,նրա կինը՝ փոխբռնապետ Մեհրիբան խանումը և Ալիևների միակ հույսը՝ Լեյլան…
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan Tv կայքն այսօր մի տեսանյութ է տարածել, որտեղ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցող Իլհամ Ալիևի ընտանիքի անդամները, հայրիկի՝ Իլհամի ելույթը ոչ միյան նկարահանում էին, այլև իրենց հրճվանքն ու զարմանքն են արտահայտում… Որքան կարելի է կռահել Լեյլայի զարմացած արձագանքից, նա ոչ թե ապշահար է լինում հայրիկի խիզախությունից,ով ՄԱԿ-ի ամբիոնից մեղադրում է Սերժ Սարգսյանին ադրբեջանցիների հանդեպ հանցանքներ գործելու մեջ, այլ զարմանում է Իլհամ Ալիևի ստերից… Լեյլայի արձագանքը սպասելի էր… Նա շատ լավ գիտի,թե ինչպես են հարազատ պապիկն ու հայրիկը հնարել Խոջալուի ցեղասպանություն կոչվածը և այն վերածել են հակահայկակակն շոուի…
Տեսանյութում հատուկ անդրադարձ կա նաև Հայաստանի պատվիրակության “արձագանքին”… Իլհամի ելույթի ժամանակ հայաստանյան պատվիրակությունը ներկայացված էր ընդամենը մեկ անդամով,ով այն պահին, երբ Իլհամը Հայաստանին և հայերին մեղադրում էր Արցախն օկուպացնելու մեջ, քնած էր…
Հ.Գ. «Արքայադուստր» Լեյլան պարզվում է նաև անդաստիարակ է… Հոր ելույթի ժամանակ նա ոչ միայն չէր թաքցնում իր հույզերը, այլև ջանադրդաբար մաստակ էր ծամում… Ակ և կարա կոյունլուների հետնորդները չեն կարող հրաժարվել իրենց սիրելի զբաղմունքից՝ որոճալուց…