2017 թվականի հունվար-օգոստոսին՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվությունն աճել է 5.5%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված՝ նախնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ զեկույցից։ Հիշեցնենք, որ հունվար-հուլիսին ՏԱՑ-ը 6.2%-էր։ Այսինքն, աճի տեմպը նվազել է 0.7 տոկոսային կետով։
Ամսական համեմատության դեպքում՝ այս տարվա հուլիսը նախորդ տարվա հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է ընդամենը 2.4%-ով։
Թույլ աճը պայմանավորված է շինարարության և գլուղատնտեսության ոլորտի վատ ցուցանիշներով։
Մասնավորապես, շինարարության ծավալը հունվար-հուլիսին նվազել է 8%-ով (2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ), իսկ հուլիսին՝ նախորդ հուլիսի համեմատ՝ 5.1%-ով։
Գյուղատնտեսության անկումն ավելի խորն է։ Հունվար-հուլիսի կտրվածքով ոլորտի արտադրանքի ծավալը նվազել է 9.4%-ով, իսկ հուլիսը հուլիսի համեմատ՝ 25%-ով։