Ամպերի հետևում թաքնված արևը չի նվազեցրել հրդեհի վտանգը
Advertisement 1000 x 90

Ամպերի հետևում թաքնված արևը չի նվազեցրել հրդեհի վտանգը

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-25-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագության: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։ «Օդի ջերմաստիճանը 23-25-ը կնվազի 3-4 աստիճանով»,- նշած է հաղորդագրության մեջ: ԱԻՆ-ը զգուշացնում է նաև, որ սեպտեմբերի 21-25-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 32-34, գիշերային ժամերին` 17-19 աստիճան տաքություն։



Նման նյութեր