Ողջ աշխարհն այժմ քննարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ գագաթնաժողովը, որը տեղի է ունենում Նյու Յորքում։ Հասարակությունը ոչ միայն ուշադիր ունկնդրել է քաղաքական գործիչների ելույթները, այլ նաև հետաքրքրությամբ հետևել նրանց ուղեկցող առաջին տիկնանց։
Անկասկած բոլորի հայացքներն ուղղվել են դեպի ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։ Իր ելույթի համար տիկին Թրամփն ընտրել է Delpozo-ի վարդագույն զգեստը, որն արժե 3 000 ԱՄՆ դոլար։
Մոլորակի ամենաքննարկվող առաջին տիկնանցից մյուսը՝ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը, հավատարիմ է մնացել զգեստների հանդեպ իր սիրուն, որոնց երկարությունը թույլ է տալիս ցուցադրել իր սլացիկ ոտքերը։ Գլխավոր վեհաժողովին նա ներկայացել է մարմնագույն, սև զարդանախշերով զգեստով:
Ուկրաինայի առաջին տիկին Մարիա Պորոշենկոն ընտրել է ազգային հագուստը հիշեցնող վերնաշապիկ և սև կիսաշրջազգեստ։
Ղրղզստանի առաջին տիկին Ռաիսա Աթամբաևան փիրուզագույն զգեստով էր։ Ի դեպ, այս զգեստը հավանաբար նրա սիրելիներից է, քանի որ առաջին անգամը չէ դրանով ներկայանում հանրությանը։