Ներկայացնում ենք հատվածներ երգչուհի Հասմիկ Կարապետյանի Tert.am Life–ին տված հարցազրույցից:
«Ես արդեն չեմ կարողանում արվեստի պակասի դատարկությունը լցնել նույնիսկ երեխայի ներկայությամբ։ Որևէ ստեղծագործող չի կարող արվեստի բացը լրացնել այլ բանով։ Կարծում եմ` արվեստի մարդիկ հենց դրանով են տարբերվում` ինչ նվաճումներ էլ ունենան, առանց ստեղծագործելու իրենց կես մարդ են զգում։ Այդ դատարկությունն արդեն այնքան էր ճնշում ինձ, որ, միանշանակ, պիտի նորից ստեղծագործեի։ Փառք Աստծո, կան մարդիկ, որոնք իմ կողքին են, ինձ օգնում են»,– նշեց Հասմիկը։
Երգչուհուն շատ է օգնում նաև ամուսինը` Շանթ Կիրմիզյանը, որը միշտ աջակցում է սիրելիին։ «Նա շատ է սիրել երգը։ Չեմ ուզում անհամեստ թվալ, բայց նա վաղուց է հավանել իմ երգերը։ Նա միշտ ինձ ասում է, որ ունեմ ձեռագիր, ինձ երբեք չեն շփոթի ուրիշի հետ։ Ինձ շատ ոգևորում է այն փաստը, որ նա նույնիսկ զբաղվում է իմ սոցցանցային էջերով, օնլայն փիառով։ Շանթն ամեն ինչ անում է, որ ես ինձ լավ զգամ։ Լավ է, որ մեր ընտանիքում արգելելու միտում երբեք չի եղել»,– նկատեց երգչուհին։
Ամբողջությամբ՝ life.tert.am