«Հայրենակիցների» վերադարձը. ինչո՞ւ են ավելի շատ հայեր բնակություն հաստատում Ռուսաստանում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Հայրենակիցների» վերադարձը. ինչո՞ւ են ավելի շատ հայեր բնակություն հաստատում Ռուսաստանում. armeniasputnik.am

Հայաստանի ավելի քան 42 հազար քաղաքացի վերջին 10 տարվա ընթացքում Ռուսաստան է տեղափոխվել, հայտնում է RТ–ն` հղում անելով ՌԴ ՆԳՆ–ի տվյալներին։ Այդ տվյալները վերաբերում են միայն այն անձանց, որոնք ներգրավված են «Հայրենակիցներ» ռուսական պետական ծրագրի մեջ։ Պետական ծրագիրը, որն աջակցում է արտասահմանում ապրող հայրենակիցների՝ Ռուսաստան տեղափոխվելուն, իրականացվում է 2007 թվականից։

Աղբյուրի տվյալների համաձայն` տասը տարվա ընթացքում Ռուսաստան են վերադարձել 584,9 հազար մարդ, այդ թվում` Ուկրաինայից (38,8%), Ղազախստանից (20,6%), Ուզբեկստանից (12,1%), Մոլդավիայից (8,5%), Հայաստանից (7,2%), Տաջիկստանից (5,8%) ու Ղրղըզստանից (2,9%)։

«Հայրենակիցներ» ծրագրին մասնակցելու համար նախկին ԽՍՀՄ քաղաքացիները պետք է ապացուցեն իրենց օրինական կարգավիճակն ու համապատասխանեն մի քանի պայմանի (ՌԴ քաղաքացիություն ունեցողները, ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցողները, ՌԴ քաղաքացիությունից զրկված միգրանտները, բոլոր երեք կատեգորիաների ուղիղ հետնորդները)։ Պայմաններին համապատասխանելու դեպքում մասնակցին առաջարկվում է թափուր աշխատատեղերից աշխատանք ընտրել Ռուսաստանի 65 սուբյեկտում, ուր իրականցվում է ծրագիրը, որից հետո նա կարող է տեղափոխվել։ Վերաբնակչին ու նրա ընտանիքի բոլոր անդամներին նախնական գումար է հատկացվում (մինչև 100 հազար ռուբլի), հոգում են տրանսպորտի ծախսը, երաշխավորում ունեցվածքի՝ մաքսատուրքից ազատ ներկրում։

Հայաստանում միգրացիայի հարցը բավականին սուր է, ինչի հետ կապված «Հայրենակիցներ» ծրագիրը քննադատության է ենթարկվել ։ Այսպես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործող նախագահ Տիգրան Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնում լինելու ժամանակ 2012 թվականին խիստ քննադատել էր այս ծրագիրը` հայտնելով, որ «Հայաստանն այս ծրագրի իրականացման համաձայնություն չի տվել» ու, որ հայկական կողմը հարցը բարձրացրել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում։

Հայաստանի միգրացիոն պետական ծառայության տվյալների համաձայն` անկախության տարիներին երկիրը լքել է 1 միլիոն 250 հազար մարդ, նույն ժամանակահատվածում բնակչությունը  3 միլիոն 574 հազար մարդուց կրճատվել է մինչև 2 միլիոն 981 հազարի։

armeniasputnik.am



Նման նյութեր