Արտո Թունջբոյաջյանին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում
Advertisement 1000 x 90

Արտո Թունջբոյաջյանին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Արտո ԹՈՒՆՋԲՈՅԱՋՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում», – ասված է Սերժ Սարգսյանի հրամանագրում: