ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ երգչուհի Սիրուշոն, ստացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում: Նա, ինչպես շոու բիզնեսի մի քանի այլ ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, մարզիկներ, պարգևատրվել է ՀՀ անկախության 26-ամյակի կապակցությամբ:
Պարգևի արժանացած շոու բիզնեսի մյուս ներկայացուցիչները լուսանկարներ են տարածել սոցիալական ցանցերի իրենց էջերում, սակայն Սիրուշոն՝ դեռ ոչ: Ինստագրամում հրապարակած նրա վերջին լուսանկարներին կից նա գրել է, որ մեկնում է Հայաստանից, և ամենայն հավանականությամբ ներկա չի եղել պարգևատրությանը: