Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Ջեմ Օզդեմիրին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով: Ջեմ Օզդեմիրը պարգևատրվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Թուրքական արմատներով գերմանացի քաղաքական գործչի ավանդը մեծ է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: