Բաքու մեկնած հայ պատգամավորները շնորհավորում են Հայաստանի անկախության օրն ու խոսում առաջիկա անելիքների մասին:
«Խորհրդարանական Հայաստանը պետք է հանդես գա ՀՀ պետական շահի և ինքնիշխանության դիրքերից միայն: Քաղաքական ուժերը պատասխանատու պիտի լինեն այդ շահի և ինքնիշխանության պահպանման համար»,- կառավարման խորհրդարանական համակարգի անցած Հայաստանի 26-րդ տարեդարձին սա է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի ցանկությունը:
Ըստ նրա` այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ է, որ պետական կառավարման ու առհասարակ պետության համար պատասխանատու բոլոր օղակներում ներգրավված մարդիկ հասկանան՝ անկախ Հայաստանին ու երկրի զարգացմանը խորը նվիրվածություն է պետք: Անհրաժեշտ են տեսլականներ, որոնք Հայաստանն ավելի անվտանգ ու անկախ պետություն են դարձնելու:
Բաքու մեկնած հայ պատգամավորներն անակնկալի չեն գա, եթե նույնիսկ ադրբեջանցիները փոխեն նախապես համաձայնեցված սցենարը: Պատգամավորներ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը լրագրողներին չեն բացահայտում Բաքու հասնելու իրենց ճանապարհները, փոխարենը հայտարարում են՝ պատրաստ են տեղում ցանկացած զարգացման:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am