Քրիս Ջեները մտերիմ ընկերուհի ունի՝ երաժշտական մենեջեր Շելլի Ազոֆֆը, որը բիզնեսմեն և պրոդյուսեր Իրվինգ Ազոֆֆի (աշխատում է Քրիստինա Ագիլերայի, Գվեն Սթեֆանիի, Հարրի Սթայլսի, Բոն Ջովիի և մի շարք այլ աստղերի հետ) կինն է: Շելլին, ուրեմն, նաև Քարդաշյան-Ջեներ ամբողջ գերդաստանի ընկերուհին է, և Քիմը նրան մորաքույր Շելլի է անվանում:
Երեկ երեկոյան Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում հետևյալ մերկ լուսանկարն է հրապարակել:
«Իմ մորաքույր Շելլին զանգահարեց և բղավեց, երբ տեսավ այս լուսանկարը: Այնպես որ՝ Շելլի, հատուկ քեզ համար եմ ես այն լղոզում եմ»,- լուսանկարն այսպես է մակագրել հայուհին: